Ղրիմում ԱՄՆ-ին մեղադրել են Սեւ ծովում հակամարտության Էսկալացման մեջ

Armenpress 14:03, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի հանրային պալատի ղեկավար Ալեքսանդր Ֆորմանչուկը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները միտումնավոր կերպով ռազմական հակամարտության Էսկալացման են գնում՝ մեծացնելով իրենց ռազմական ներկայությունը Սեւ ծովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախօրյակին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրթիռային Էսկադրային ավիակիրը մտել Է Սեւ ծովի ջրատարածք, հաղորդել Է ամերիկյան Վեցերորդ նավատորմը: Նավը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին տարածաշրջանում ապահովելու Է ջրային ուղու «անվտանգությունն ու կայունությունը»: «Ցավոք, ընթանում Է իրադրության Էսկալացում:

Այս տարի Սեւ ծովում գտնվել են ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի անդամների մոտավորապես 40 նավեր: Այդ իրադրությունը ռազմական հակամարտության իրական սպառնալիք Է դառնում: Սեւ ծովում տեղի Է ունենում լարվածության համակարգված լարվածություն»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Ֆորմանչուկը: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Ղրիմում տեղաբաշխված զինվորական խմբավորումը պատրաստ Է ցանկացած ռազմական սադրանքի: «Մեր երկիրը պատրաստ Է ցանկացած ռազմական սպառնալիք չեզոքացնել իր սեփական հնարավորություններով»,-ասել Է Ֆորմանչուկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am