Վլադիմիր Պուտինը ողջունել է Փաշինյանի և Ալիևի՝ Բրյուսելում հանդիպելու պատրաստակամությունը

Armenpress 18:27, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին հանդիպելու պատրաստակամությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Գիտեմ, որ առաջիկայում հանդիպում է նախատեսված նաեւ Բրյուսելում, դուք համաձայնել եք այնտեղ գնալ, այնտեղ հանդիպում անցկացնել: Մենք դա նույնպես ողջունում ենք: Որքան շատ լինեն անմիջական շփման հնարավորությունները, այնքան լավ։ Ես վերջերս այդ մասին խոսել եմ Եվրախորհրդի նախագահ պարոն Միշելի հետ, նա ձեզ սպասում է», - ասել է Պուտինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am