ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում

Armenpress 12:06, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպել է Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am