Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարին

Armenpress 17:07, 2 Դեկտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարի շրջանակներում անցկացվող «Առանցքային ներդրումային նախագծերը՝ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի համակարգային շարժիչ ուժեր» խորագրով լիագումար նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Նիստին մասնակցում էին նաև ՌԴ վարչապետը, ԱՊՀ մասնակից մի շարք երկրների փոխվարչապետեր և պաշտոնատար այլ անձինք:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում խոսել է ԵԱՏՄ երկրների միջև արևտրում ազգային արժույթներով հաշվարկների ծավալների աճի խթանման անհրաժեշտության մասին, կապիտալի շուկաների և բորսային տարածքի հասանելիության և դրա արդյունքում բացվող հեռանկարների մասին։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am