Հայաստանում Covid-19-ից մահերի դեպքերը նվազել են

Armenpress 11:16, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 հազար 977 դեպք, որից 319 հազար 476-ը`առողջացած, 7644-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 405 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 6484 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք, առողջացել է 995 քաղաքացի, արձանագրվել է մահվան 13 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 389 հազար 456-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am