Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք. մահացել է 25 մարդ

Armenpress 11:34, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 հազար 396 դեպք, որից 320 հազար 439-ը`առողջացած, 7669-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 834 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 7438 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 419 նոր դեպք, առողջացել է 963 քաղաքացի, արձանագրվել է մահվան 25  դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 396 հազար 894-ի:           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am