Հարավային Կորեայում օմիկրոն շտամով վարակման 9 դեպք է հաստատվել

Armenpress 14:36, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակման 9 դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կորեական գործակալությունը:

Դեպքերից հինգը եկել են արտասահմանից, իսկ չորսը դեպք հայտնաբերվել է երկրի ներսում:

Առաջին դեպքը գրանցվել է հարավկորեացի զույգի մոտ, որը, Moderna-ով լիարժեք պատվաստված լինելով, նոյեմբերի 14-23-ն այցելել է Նիգերիա: Պարզվել է, որ զույգը կեղծ տվյալներ է տրամադրել այն մասին, թե ինչպես է օդանավակայնից տեղափոխվել տուն. հատուկ տաքսիի փոխարեն զույգին տուն է տեղափոխել Ուզբեկստանից ծանոթը, ում մոտ ևս հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի առկայությունը: Այժմ ստուգվում են ուզբեկ վարորդի հետ շփման մեջ եղած ևս 79 մարդ:

Իշխանությունները մտադիր են դատի տալ զույգին նման տեղեկատվությունը թաքցնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am