Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Armenpress 00:19, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների և անհետ կորածների հարազատների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով։

«Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս գերիների և անհետ կորածների հարազատների հետ:

Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու:

Շնորհակալ եմ հանդիպման համար»,- գրել է ԱԺ նախագահը։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական էջում ևս այս մասին գրառում է կատարվել։ Նշված է, որ ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:

Հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի, այդ թվում՝ զինծառայողների մայրեր:

Նշվում է, որ համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am