ԱԺ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին

Armenpress 10:13, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Եղիշե Սողոմոնյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սողոմոնյանի թեկնածությունն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Եղիշե Սողոմոնյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 24-ը: Քվեարկությանը մասնակցել էր 92 պատգամավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am