Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի 15 մասնակիցները հայտնի են  

Armenpress 10:23, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլից հետո հայտնի են 1/8 եզրափակիչի մասնակից 16 թիմերից 15-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել «Մանչեսթեր Սիթի»-ն, ՊՍԺ-ն, «Լիվերպուլ»-ն, «Ատլետիկո»-ն, «Այաքս»-ը, «Սպորտինգ»-ն, «Ռեալ»-ը, «Ինտեր»-ը, «Բավարիա»-ն, «Բենֆիկա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Լիլ»-ը, «Զալցբուրգ»-ը, «Յուվենտուս»-ը, «Չելսի»-ն։

«Ատալանտա»-ի և «Վիլյառեալ»-ի հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին: Այն հետաձգվել է առատ ձյան պատճառով:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am