Գաբրիել Սարգսյանը 10-րդն է Sheikh Hamdan bin Rashid Cup արագ շախմատի մրցաշարում  

Armenpress 10:27, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները Sheikh Hamdan bin Rashid Cup արագ շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի 9 տուրից հետո նա կիսեց 7-12-րդ  տեղերը՝ հավաքած 5 միավորով: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը:

Գաբրիել Սարգսյանը մասնակիցների թվում ամենաբարձր վարկանիշ ունեցող գրոսմայստերներից մեկն է` 2 693 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am