Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները երթևեկելի են  

Armenpress 10:41, 9 Դեկտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 9-ի ժամը 9.00-ի դրությամբ Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները բավարար չափով երթևեկելի են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Անիի, Ախուրյանի տարածաշրջաններում թույլ մառախուղ է։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան շերտից մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տարբեր տեխնիկա։

Մարզպետարանը վարորդներին հորդորում է երթևեկել միայն անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am