Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3542 նոր դեպք

Armenpress 14:27, 11 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3542 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 886 հազար 364 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2234 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 64 մարդ, ընդհանուր մահերի թիվը 12 695 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am