Chanel ընկերությունը կղեկավարի Լինա Նաիրը

Armenpress 19:50, 14 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարենային ապրանքների և կենցաղային քիմիկատների արտադրության Unilever կոնցեռնի՝ անձնակազմի կառավարման հարցերով տնօրեն Լինա Նաիրը 2022 թվականի հունվարից կգլխավորի հագուստի և օծանելիքի ֆրանսիական հայտնի Chanel ընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Unilever կոնցեռնի հրապարակած հաղորդագրության մեջ:

«Անձնակազմի կառավարման տնօրեն Լինա Նաիրը որոշել է 2022 թվականի հունվարին լքել ընկերությունը, որպեսզի շարունակի կարիերան Chanel ընկերության գլխավոր տնօրենի կարգավիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լինա Նաիրը Chanel ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինելու է Ալեն Վերթհայմերին, ով իր եղբոր՝ Ժերար Վերթհայմերի հետ համարվում է ընկերության սեփականատերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am