Շիրակի մարզում ավտոճանապարհներն անցանելի են

Armenpress 11:30, 19 Դեկտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 19   ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզում փակ ճանապարհեր չկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության բաժնից, դեկտեմբերի 19-ի ժամը 10.30-ի դրությամբ Շիրակի մարզի ավտոճանապարհները բավարար երթևեկելի են։

Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան շերտից մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։

 

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am