Եվս երկու կանայք դերասան Քրիս Նոթին մեղադրել են ոտնձգությունների մեջ. Hollywood Reporter

Armenpress 16:48, 24 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի եւ դերասանուհի երկու կանայք սեռական բռնության մեջ մեղադրել են ամերիկացի դերասան Քրիս Նոթին, որը մարմնավորել Է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի գլխավոր հերոսներից մեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Hollywood Reporter հրատարակությունը:

Ըստ հրատարակության, քանթրի երաժշտության կատարող, երգերի հեղինակ Լիզա Ջենթիլը Նոթի կողմից սեռական բռնության Է ենթարկվել 2002 թվականին, երբ ինքը որպես երգչուհի աշխատում Էր Նյու Յորքի ռեստորաններից մեկում:

Նրանք ծանոթ են եղել 1998 թվականից, ուստի իր մոտ կասկած չի առաջացրել մինչեւ տուն իրեն տանելու դերասանի առաջարկությունը: Երգչուհու խոսքով՝ երբ նրանք բարձրացել են իր տուն, Նոթն սկսել Է «ուժ գործադրելով համբուրել իրեն»:

Իր մերժելուց հետո դերասանն սպառնացել Է կործանել երգչուհու կարիերան, եթե նա որեւԷ մեկին պատմի տեղի ունեցածի մասին: Ինչպես նշում Է Ջենթիլի փաստաբանը, չնայաթ այն բանին, որ Նոթի դեմ գործ հարուցել հնարավոր չԷ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով, երգչուհին հույս ունի, որ իր խոստովանությունը կնպաստի սեռական բռնության մասին օրենսդրության փոփոխմանը:

Բացի Ջենթիլից, Նոթին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել Է այն դերասանուհին, չորս եթերաշրջան շարունակ Քրիսթին Դեւիսին կրկնորդել Է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում, հաղորդել Է Independent թերթը: Նա նշել Է, որ լավ Է հիշում դերասանի «թունավոր պահվածքը»:

Դերասանուհին դեռ փետրվարին այս թերթում փոքրիկ հոդված Է հրապարակել այն մասին, թե ինչ Է տեղի ունեցել սերիալի նկարահանման հրապարակում, սակայն խուսափել Է անունը տալուց, իսկ Նոթին համարել Է «ալֆա-դերասան»:

Բայց վերջերս հնչեցված մեղադրանքների լույսով որոշել Է միանալ նրա դեմ հանդես եկող կանանց: Ավելի վաղ երեք կանայք Նոթին մեղադրել են սեռական բռնության մեջ. դերասանն ինքը այդ մեղադրանքները հերյուրանք Է համարել: Այդ մեղադրանքների ֆոնին դերասանին հեռացրել են «Հավասարար» սերիալից: «Սեքսը մեծ քաղաքում» ամերիկյան լեգենդար սերիալի դերակատարներ Սառա Ջեսիկա Փարքերը, Սինթիա Նիքսոնը եւ Քրիսթեն Դեւիսը համատեղ հայտարարությամբ հանդես են եկել հաջակցություն ենթադրյալ զոհերի, հաղորդել Է ՌԻԱ Նովոբստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am