Չինաստանում արհեստական ինտելեկտն ստանձնել է դատախազի պարտականությունները

Armenpress 15:55, 27 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական ինտելեկտը Շանհայի շրջանային ժողովրդական դատախազություններց մեկում առաջին անգամ դարձել Է մեղադրական եզրակացության տեքստի կազմող, որը պետք Է դատարանում առաջադրվի հանցագործին: Ինչպես դեկտեմբերի 27-ին հաղորդում Է South China Morning Post թերթը, արհեստական ինտելեկտը դատախազական ունակություններ Է ստացել ավելի քան 17 հազար գործ ուսումնասիրելուց հետո, որոնք Շանհայի դատարաններում քննվել են 2015-ից մինչեւ 2020 թվականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թվային դատախազը» մեղադարանքները կայացնում Է 97 տոկոս ճշերտությամբ՝ հիմնվելով բնորոշ գծերի վրա, որոնք նա հայտնաբերում Է կոնկրետ քրեական գործերի դատական փաստաթղթերում:

Թերթի տվյալներով՝ «թվային դատախազը» սկզբնական շրջանում կարող Է մեղադրանքներ առաջադրել Շանհայում առավել տարածված ութ հանցագոցրծությունների վերաբերյալ, ինչպիսիք են վարկային քարտերով խարդախությունը, մոլեխաղերի կազմակերպումը, վտանգավոր վարումը, դիտավորյալ վնասվածքներ հասցելը, իշխանությունների ներկայացուցիչների համար խոչընդոտների ստեղծումը ծառայողական պարտականնությունների կատարման ընթացքում, գողությունը, խարդախությունը:

Գիտնականները համոզված են, որ ապագայում արհեստական ինտելեկտը կկարողանա մեղադրանքներ կայացնել նաեւ ավելի աղմահարույց գործերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am