Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահը

Armenpress 11:14, 30 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. 

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր աշխարհը բախվել է բազմաթիվ մարտահրավերների։ Այնուամենայնիվ, մեր համատեղ ջանքերն ու լավատեսության ոգին դրդել են մեզ առաջ շարժվել և հետամուտ լինել մեր ջանքերին՝ ապահովելու ավելի անվտանգ և առողջ աշխարհ մեր ժողովուրդների համար։

Մեծ հույս ունեմ, որ 2022 թվականն աճի և զարգացման նոր էջ կբացի մեր երկու բարեկամ ժողովուրդների, ինչպես նաև՝ աշխարհի բոլոր ազգերի համար` հանուն ավելի լավ ապագայի՝ լի խաղաղությամբ և բարօրությամբ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am