Նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Միշուստինը

Armenpress 17:47, 30 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

«Անցնող տարին նշանավորվում է հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմամբ՝ հիմնված բարեկամության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա։ Բարեհաջող զարգանում է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը: Նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել համատեղ խոշոր ծրագրերի առաջմղման գործում:

Հուսով եմ, որ 2022թ-ին նոր ազդակ կհաղորդենք երկկողմ գործակցությանը և նախադրյալներ կստեղծենք նոր փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար»,- մասնավորապես ասվում է ՌԴ վարչապետի ուղերձում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am