ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը անդրադարձել են նաև ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

Armenpress 19:58, 10 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

Քալընը և Սալիվանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների, պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացան վերաբերյալ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային հարցերի՝ ուկրաինական ճգնաժամի, Ղազախստանի բողոքի ցույցերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Աֆղանստանում, Բոսնիա-Հերցեգովինայում և Եթովպիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Զրույցի ընթացքում իի քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված համատեղ ռազմավարական մեխանիզմի մանրամասներն ու թեմաները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am