ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ

Armenpress 16:18, 11 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, հեռագրում, մասնավորապես, նշված է.  

«Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին:

Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր,  ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am