Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ բարձրագույն զինվորական դպրոցի ծրագիրը համապատասխանեցված է թուրքական մոդելին

Armenpress 17:55, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 13-ին այցելել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն զինվորական ուսումնարան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է  ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Ուսումնարանում ելույթի ժամանակ Զաքիր Հասանովը հատուկ նշել է, որ Ադրբեջանի բարձրագույն զինվորական դպրոցի ուսումնական ծրագիրը համապատասխանեցված է թուրքական մոդելին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am