ՌԴ-ն Ադրբեջանին կփոխանցի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկները

Armenpress 15:59, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երեկ ես շփվել եմ հայ գործընկերոջ հետ, ով նոր առաջարկներ ունի: Մենք դրանք փոխանցելու ենք Բաքվին: Պետք է այնպես անենք, որ հանձնաժողովը հնարավորինս շուտ աշխատի», - ասել է նա:

Լավրովը հավելել է, որ արդյունավետ կլինի ստեղծել այդ հանձնաժողովը՝ օրակարգում ներառելով այն հարցերը, որոնք պետք է լուծել առաջնահերթ կարգով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am