Երևանում կբացվի ֆրանսիական ինստիտուտ   

Armenpress 14:42, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը լավ լուր է հայտնել: Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել Երևանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախկին դեսպանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ 

Հայաստանում իր առաքելության չորս տարում Լաքոթը մեծ ջանքեր է գործադրել՝ «Ազնավուր» հիմնադրամի հետ համատեղ իրականացնելու այս նախագիծը։ Ինստիտուտը կտեղակայվի Կասկադի վերևում՝ «Ազնավուր» կենտրոնի հարևանությամբ։ 

«Այս ինստիտուտը կմիավորի բոլոր նրանց նախագծերը, ովքեր նպաստում են երկու երկրների մշակութային հարաբերություններին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց այս ինստիտուտի ստեղծումը… կարդարացնի հայ հասարակության անկեղծ ակնկալիքները»,- նշել է Լաքոտը։ 

Ֆրանսիական ինստիտուտը զբաղվելու է կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի իրականացմամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am