ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Armenpress 10:23, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի օրերի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տաղավարի գործունեությունը համակարգելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 19-ի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Նարեկ Տերյանի գործուղումը նախատեսված է 2022 թվականի հունվարի 26-31-ը:

2021 թ. հոկտեմբերի 1-ին Էմիրություններում մեկնարկած «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին իր տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Հայաստանի օրը Դուբայի էքսպոյում նախատեսված է 2022 թ. հունվարի 30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am