ՀՀ որևէ իշխանություն փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստը. Միրզոյան

Armenpress 17:37, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի որևէ իշխանություն երբևէ կասկածի տակ չի դրել և որևէ իշխանություն փորձ չի էլ անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝  անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանի հարցին:

Միրզոյանը նախ հիշեցրեց ՀՀ կառավարության ծրագիրը, որը հաստատվել է խորհրդարանի կողմից:

«Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության շուրջ: ՀՀ որևէ իշխանություն երբևէ, և հույս ունեմ նաև ապագայում ՀՀ որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»,-ասաց Միրզոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am