Ադելի համերգները Լաս-Վեգասում հետաձգվում են. նրա թիմի անդամների կեսի մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել

Armenpress 17:33, 21 Հունվար, 2022

 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել Է Լաս-Վեգասում կայանալիք համերգները չեղարկելու մասին, որի պատճառը լոգիստիկայի հետ կապված խնդիրներն են եւ նրա թիմի անդամների կեսի մոտ կորոնավիրուսի դրական թեստերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկրպագուներին հղած իր Instagram-ի տեսաուղերձում նա հայտնել Է, որ չի քնել վերջին 30 ժամում, բայց ժամանակը չի բավականացրել եւ հնարավոր չի եղել պատրաստվել շրջագայությունն սկսելուն:

Երգչուհին հայցել Է հանդիսատեսների ներողամտությունը եւ խոստացել, որ առաջիկայում կնշանակի համերգների նոր ամսաթվերը: Ինչպես հաղորդում Է BBC News-ը, Weekends With Adele համերգների շարքը Լաս-Վեգասում ազդարարվել Էր նոյեմբերին: Պլանի համաձայն, Ադելը պետք Է երկուական համերգ տար յուրաքանչյուր հանգստյան օր՝ ընդհուպ մինչեւ ապրիլ: Ադելը «30» խորագիրը կրող չորրորդ ալբոմը թողարկել Է 2021 թվականի նոյեմբերի 19-ին: Սա առաջին ռելիզն Է 2015 թվականից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am