Բուլղարիան հայտնել է Ուկրաինայի տարածքում հնարավոր գործողություններին չմասնակցելու մասին

Armenpress 20:34, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի պաշտպանության նախարար Ստեֆան Յանևը հայտարարել է, որ բուլղարացի ոչ մի զինվոր չի մասնակցելու Ուկրաինայի տարածքում հնարավոր ռազմական գործողությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Ոչ մի բուլղարացի զինվոր չի մասնակցելու որևէ հակամարտության կամ Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի տարածքում գործողության՝ առանց խորհրդարանի կամ կառավարության որոշման: Այո, միանշանակ նման հավանականություն հիմա չկա»,- ասել է Յանևը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am