ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով

Armenpress 12:35, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը նախատեսված էր հունվարի 28-ին,  հետաձգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Լուրեր»-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ ընդունելությունը պետք է կայանար «Դվին» հյուրանոցում:

«Լուրեր»-ի տեղեկություններով՝ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am