Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16,5 քմ տարածքներում բռնկված հրդեհները

Armenpress 13:08, 30 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 27-ից 29-ն ստացել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհներ են բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արմավիրի մարզի Արմավիր, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղերում և Տավուշի մարզի Կողբ-Բերդավան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 16,5 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am