Հայկական ապրանքները կներկայացվեն Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022» միջազգային ցուցահանդեսին

Armenpress 19:51, 31 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին փետրվարի 7-9-ը աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov հարթակում:

Արման Խոջոյանն ու Արմեն Եգանյանը մասնակցելու են Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին: Ոլորտի հայ արտադրողների մասնակցությամբ հայկական արտադրանքը ցուցահանդեսին ներկայանալու է միասնական տաղավարով:

«ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսը անցկացվելու է փետրվարի 7-11-ը: Այն սննդի և խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am