Խորեն Լևոնյանը հրապարակել է «Երդում» երգի տեսահոլովակը

Armenpress 11:54, 1 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դերասան, հաղորդավար, երգիչ Խորեն Լևոնյանը հանրության դատին է հանձնել «Երդում» երգի հոլովակը, որն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստեղծագործության հեղինակներն են Իշխան Ղարիբյանը, Տիգրան Աթայանն ու Խորեն Լևոնյանը:

Երաժիշտներն են Հոսո Եգանյանը, Վիլյամ Հալաջյանը, Սերգեյ Կարապետյանը, Վահագն Ստեփանյանն ու Իշխան Ղարիբյանը:

Երգը Լևոնյանի «Հույս» ալբոմից է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am