N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ

Armenpress 18:20, 3 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում փետրվարի 2-ից 3-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պարապմունքների ընթացքում ստուգվել և  կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am