Ռուսաստանը ողջունել է հայ գերիների վերադարձը հայրենիք

Armenpress 19:34, 9 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից փետրվարի 7-ին ութ զինծառայողների հանձնումը հայկական կողմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների այս խնդրահարույց հարցը, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց բանաձևով»,- նշեց նա:

Զախարովան նշեց, որ «2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 146 մարդ՝ 127 հայկական կողմին և 19 ադրբեջանական կողմին»:

«Անկասկած, կարևոր ենք համարում ջանքեր գործադրել՝ հստակեցնելու հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը, և մենք նպաստելու ենք դրան ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- հայտարարեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am