«Հրաժեշտի մեղեդի». Վահագ Ռաշը Վահան Տերյանի խոսքերի հիման վրա երգ է ներկայացրել

Armenpress 12:35, 10 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել Վահան Տերյանի խոսքերի հիման վրա գրված «Հրաժեշտի մեղեդի» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժիշտը մեղեդին գրել է 3 տարի առաջ, գործիքավորումն իրականացրել է Կարեն Արզումանյանի հետ: Երգի հնչյունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է։

«Ինչպես վերջին շրջանի մի քանի երգեր, այս ստեղծագործությունը ևս ստեղծվել է ավագ տղայիս քնեցնելու ընթացքում։ Բանաստղեծությունը մանկուց շատ էի սիրում և ուրախ եմ, որ դրան համահունչ երաժշտություն ծնվեց։ Երգը երաժշտասերներին եմ ներկայացնում Տերյանի 137-ամյակի առթիվ»,-նշում է Վահագ Ռաշը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am