Հայաստանի օրակարգում Միութենական պետության կազմ մտնելու հարց չկա. ԱԽ քարտուղար

Armenpress 12:58, 10 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օրակարգում Միութենական պետության կազմ մտնելու հարց չկա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում կա Միութենական պետություն մտնելու հարց:

«Հայաստանի օրակարգում նման հարց չկա, եթե նման հարց չկա, իմ դիրքորոշումը այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին», - ասաց ԱԽ քարտուղարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am