Թուրքիայում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Armenpress 18:17, 15 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյկը հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը, որի ժամանակ մեկնաբանել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ֆլեյկը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը բնութագրել է որպես «հիանալի զարգացում»:

«Մենք ողջունում ենք այդ քայլերը, ներառյալ (խմբ. նկատի ունի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները) հանդիպումները Մոսկվայում և Վիեննայում։ Սրանք, անշուշտ, համարձակ քայլեր են։ Կարևոր նշան է նաև Ստամբուլի և Երևանի միջև թռիչքների վերականգնումը»,- ասել է դեսպանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am