Արարատ Միրզոյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Armenpress 15:19, 18 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայաստանի  արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության 58-րդ համաժողովի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ»,- գրել է Հունանյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am