Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր

Armenpress 11:06, 19 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կենտրոնական հատվածում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն հինգ մարդ մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական AHaber-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Աքսարայ և Քոնյա բնակավայրերի միջև:

Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է: Տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 26 մարդ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am