Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար ՀՀ են ժամանել ադրբեջանցի 2 պատգամավոր

Armenpress 14:34, 21 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավոր ժամանել են Երևան՝ մասնակցելու  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներ հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։ 

Նրա խոսքով` Երևան են ժամանել 2 ադրբեջանցի պատգամավոր և մեկ անձ, որը նրանց ուղեկցում է:

«Որքան հիշում եմ՝ մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը՝ «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի պատգամավորն է։ Ես դեռ իրենց չեմ տեսել, երկրները նման պատվիրակություններ ընդունում են, հիմա ռոտացիոն կարգով մեր հերթն է: Մենք պատշաճ ու բարձր մակարդակով պետք է հյուրընկալենք Հայաստան ժամանած բոլոր հյուրերին»,- նշեց Կարապետյանը:

Մարիա Կարապետյանը նշեց, որ ոչ մի ոչ ֆորմալ հանդիպում չի նախատեսվում և ադրբեջանցի պատգամավորները մամուլի հետ շփում չեն նախատեսում։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am