Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները

Armenpress 19:24, 23 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, մասնավորապես հարաբերությունները Հայաստանի հետ ու ռուս-ուկրաինական ճգնաժամը»,- ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Էրդողանն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ հարաբերություններում ու տարածաշրջանային հարցերում համատեղ հանդես գալու պատրաստակամությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am