Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ

Armenpress 10:07, 24 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ:

«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է դեսպանության հաղորդագրությունում։

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը նաև հրապարակել է հեռախոսահամարներ իրենց հետ կապի մեջ լինելու համար՝ +380442349005, +380671090506, +380689602524, +380685000782:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am