Մարիոպոլում և Վոլնովախում ուժի մեջ է մտել լռության ռեժիմը խաղաղ բնակչությանը տարհանելու համար

Armenpress 11:39, 5 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հայտնում է  Ուկրաինայի Մարիոպոլ և Վոլնովախ բնակավայրերում լռության ռեժիմի մասին՝ մարդասիրական միջանցքներով խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ:

Նշվում է, որ դա հնարավոր է դարձել հումանիտար միջանցքների և տարհանման երթուղիների վերաբերյալ ռուսական և ուկրաինական կողմերի պայմանավորվածության շնորհիվ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am