Էրդողանն ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Armenpress 14:30, 5 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է մարտի 6-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին NTV-ի եթերում ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«Այս պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, պետք է նստել բանակցային սեղանի շուրջ: Մեր նախագահը շատ ինտենսիվ դիվանագիտություն է վարում: Վաղը մեր նախագահը բանակցություններ կունենա Պուտինի հետ»,- հայտարարել է Քալընը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am