Արցախից 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա

Armenpress 18:06, 7 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արցախի տեղեկատվական շտաբը, հումանիտար օգնությունը  տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am