Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են կրակոցներ արձակել Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով

Armenpress 19:45, 11 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը:

«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ Արցախի ՆԳՆ-ն հորդորում է բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am