Հայկական մշակույթը կներկայացվի Ֆրանսիայում անցկացվող «Երազ» փառատոնին

Armenpress 10:48, 21 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երազ» փառատոնին, որը մեկնարկելու է  Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքում մարտի 21-ին, երկրի հարավ-արևմուտքում գտնվող գողտրիկ քաղաքի բնակչությանը հնարավորություն կտա ծանոթանալ ու ճանաչել հայկական մշակույթն ու արվեստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանից հայտնում են, որ երկու շաբաթվա ընթացքում փառատոնին մասնակցելու են բազմաթիվ հայ ու ֆրանսիացի մշակութային գործիչներ և հյուրեր, որոնք հնարավորություն կունենան ծանոթանալու նաև հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ինքնատիպ ստեղծագործություններին:

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մարտի 22-ին` Դեսպիո Վլերիկ թանգարանում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am