Պուտինն ու Շոլցը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում

Armenpress 19:44, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունն Ուկրաինայի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել ռուս-ուկրաինական բանակցություններին: «Վլադիմիր Պուտինը ներկայացրել է այս բանակցություններում Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշման հետ կապված դրույթները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինի և Շոլցի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 18-ին: Իսկ այս ամիս, ընդհանուր առմամբ, նրանք արդեն 6 հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունն Ուկրաինայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am