Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել․ Քերոբյան

Armenpress 15:07, 24 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տվյալներով Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել, ինչը մտահոգիչ է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական հակամարտության սրումը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Միևնույն ժամանակ, նախարարը նշեց, որ  մյուս ուղղություններով ունեն արտահանման աճ:

«Հիմա արտահանողների հետ աշխատում ենք, որ վերակնքեն իրենց պայմանագրերը նոր գների պայմաններով, որի արդյունքում, կարծում ենք, արտահանման ծավալները կսկսեն աճել, որովհետև այն դեֆիցիտը, որ առաջացել է նաև ռուսական շուկայում բազմաթիվ արևմտյան ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ մեր շուկայի չափաբաժինը ռուսական շուկայում կարող ենք մեծացնել»,- ասաց Քերոբյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am