Վալերի Բուայեն կոչ է անում Ֆրանսիային, ԵՄ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել Արցախի բնակչությանը և մշակութային ժառանգությունը

Armenpress 19:05, 1 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն կոչ է անում Ֆրանսիայի Կառավարության, Եվրոպական Միությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել Արցախի բնակչությանը և մշակութային ժառանգությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր  էջում: Սենատորը նաև Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ լուսանկար է հրապարակել:

«Մինչ միջազգային հանրությունը լիովին ներգրավված է Ուկրաինայում պատերազմի մեջ, ես ևս մեկ անգամ Խնդրում եմ կառավարությանը, Եվրոպական միությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջամտել և պաշտպանել հայ բնակչությանը և մշակութային ժառանգությունը»,- գրել է Վալերի Բուայեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am